Հանքեր

Մեր քարհանքերը

«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն Արարատյան դաշտավայրում տրավերտինի և օնիքսի քարհանքերի սեփականատերն է: Քարի արդյունահանման բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 80 հա, արդյունահանման տարեկան ծավալը՝ մոտ 15 000 քառ. մ: Քարի արդյունահանման սարքավորումների ընդհանուր թիվը կազմում է 30 միավոր տեխնիկա:

Ընկերությունը նաև երկարաժամկետ պայմանավորվածություններ ունի այլ քարհանքերի սեփականատերերի հետ, որոնք Հայաստանի տարածքում արդյունահանում են տուֆ և բազալտ:

Գործունեության երրորդ ուղղությունը գրանիտե բլոկերի ներկրումն է. այս հարցում մենք համագործակցում ենք Ուկրաինայի, Իսպանիայի, Հնդկաստանի հետ, բայց հետևելով պահանջարկին՝ միշտ պատրաստ ենք ընդլայնել գրանիտե արտադրանքի տեսականին ու գնումների աշխարհագրությունը: