Տրավերտին


Տրավերտին

«Մանանա Սթոուն» հանքարդյունահանման գործարանը մշակում է Հայաստանում արդյունահանվող մի քանի տեսակի տրավերտին: Չհաշված տրավերտին-օնիքսի արդյունահանման քարհանքը, սեփական քարհանքերից արդյունահանվում է դասական արարատյան տրավերտին: Գոռավան-1 հանքավայրն ապահովում է գործարանը բլոկերով, որոնցից պատրաստված սալերին ու սլեբերին հատուկ է համեմատաբար հարթ գույնը, ծակոտկենությունն ու երակների ոլորապտույտները բլոկի լայնական կտրվածքում:

Տրավերտինը Գոռավան-2 հանքավայրից բազմագույն է՝ բաց գույնից դեպի մուգը կոնտրաստային անցումներով, իսկ նյութն ավելի խիտ է, քան Գոռավան-1-ի տրավերտինի դեպքում:

Եղեգնաձորի տրավերտինը, որը մենք շուկային առաջարկում ենք «Զեբր» անվան ներքո, ներառում է դեղինի, շագանակագույնի, սպիտակի, մարմնագույնի վառ երանգների շերտեր: Գույնի շնորհիվ այս տրավերտինն ավելի շատ դասվում է դեկորատիվ քարերի շարքին և հիմնականում կիրառվում է սրահների ներքին դիզայնի կամ շենքերի ճակատամասերի զարդարման համար:

Դաշտաքարի տրավերտինը բնորոշվում է բաց մարմնագույն երանգներով՝ մոխրագույն բծերով: Այս տրավերտինը նույնպես համարվում է դեկորատիվ, քանի որ բծավորված է օնիքսային նստվածքներով: