Արտադրություն

Արտադրամաս 1

Իր արտադրության մեջ առաջին և երկար ժամանակ հիմնական արտադրամասը մասնագիտացած է քարի բոլոր մշակվող տեսակներից մոդուլային սալիկի պատրաստման գործում: 5 երկուսկավառականոց և 2 բազմասկավառականոց սղոցող հաստոցները 160 մետր երկարությամբ գիծն ապահովում են սղոցված նյութի անհրաժեշտ քանակով: Գիծը բաղկացած է մի քանի առանցքային հանգույցներից՝ ճակատատաշում, սալի մակերեսի տրամաչափում, չորացման հատված, ապա կատարվում է ձեռքով նյութի լցոնում, չորացում ինֆրակարմիր վառարաններում և ապա հղկման կարևոր փուլը՝ դրան հաջորդող կտրատումով ըստ չափսերի, յուրաքանչյուր սալի նիստերի տրամաչափումով և վերջին փուլը՝ որակի վերահսկում, տեսակավորում և փաթեթավորում: Գիծը թույլ է տալիս 600 մմ առավելագույն լայնության սալ արտադրել: Եթե սալի երկարությունը գերազանցում է 600 մմ-ը, ապա նիստերի տրամաչափումն ըստ երկարության չի կատարվում:

Արտադրամաս թիվ 2

Թիվ 2 արտադրամասն ամենանորն է, գործարկվել է 2012 թվականին: Այստեղ թողարկվող հիմնական արտադրանքը տրավերտինից, բազալտից և գրանիտից լայնաֆորմատ սալերն ու սլեբերն են: Արտադրամասում գործում է երեք շտրիպսային սղոցող հաստոց՝ երկուսը փափուկ քարերի համար և մեկը՝ գրանիտի: Սլեբերի մշակման գիծը ներառում է տրամաչափման և հղկման հաստոցներ՝ գումարած վերբեռնման-բեռնաթափման օգնական սարքավորումները: Այս արտադրամասում սղոցող սարքավորումների արտադրողունակությունը կազմում է օրական մոտ 1200 մ²: Արտադրամասին են վերաբերում նաև բլոկերի համար նախատեսված 2 հարվածա-ճոպանային հաստոցները, որոնք թույլ են տալիս սղոցել քարերը մեծածավալ արտադրանքի համար: Cemar ապրանքանիշի կոմբինացված հաստոցը (գրանիտի և մարմարի համար) թույլ է տալիս մշակել բոլոր տեսակի նյութեր, ինչպես նաև սլեբերն ըստ հաստության տրամաչափելու հնարավորություն տալիս:

Արտադրամաս թիվ 3

Թիվ 3 արտադրամասը թողարկում է պրոֆիլային, ֆիգուրային, դեկորատիվ արտադրանք, այդ թվում՝ բազրիք, աստիճաններ, պատուհանագոգեր, սեղանածածկեր, սեղաններ, քիվեր,դրոշմած քառակող սալեր ու կտրատած պատշարման սալեր: Արտադրամասը զինված է իտալական արտադրության (Cemar-GMM) պրոֆիլային հղկող հաստոցով, երկու սղոցման ֆրեզերով, միգլխանի հղկող հաստոցով, երկու քարաջարդ և երեք դրոշմման հաստոցներով, ինչպես նաև բազրիքների, խճանկարների ու քիվերի արտադրության համար նախատեսված այլ սարքավորումներով: