Մեր Մասին

«Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն հացաբույսերի մշակման և աղացման ոլորտում իր աշխատանքը սկսել է դեռևս 1994-ին: Արդեն 2007-ին որպես «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կառուցվածքային ստորաբաժանում՝ հիմնադրվեց «Մանանա Սթոուն» բնական քարի վերամշակման գործարանը: Գործարանը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ և տրավերտինի սեփական հանքավայրերից 20 կմ հեռավորության վրա:

Այսօր ձեռնարկության արտադրատեխնիկական բազան հաշվում է ավելի քան 150 միավոր սարքավորում, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են արտադրական գործընթացի մեջ:

Վերամշակող սարքավորումների հիմնական մասն արտադրված է Իտալիայում՝ Cemar (GMM), BM officine, Gaspari Menotti, Simec, Fantini: Բնական քարի մշակման ժամանակ օգտագործվող ելքային նյութերը «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն նույնպես ներկրում է Իտալիայից՝ հղկող սարքը (Abrasivi Adria S.r.l.), ալմաստե գործիքը և կտրող սկավառակները (Dewil Disk International S.r.l., ADI S.p.A), լցոնումն ու բնական քարի խնամքի միջոցները (ILPA Adesivi S.r.l.):